Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և կարկուտ: 24-25-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետից»  տեղեկացնում են, որ Երեւանում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +4+6, վաղը ցերեկը՝ +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,

Լոռիում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+7,

Տավուշում գիշերը 0+4, ցերեկը՝ +3+8,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +9+11,

Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13,

Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+12,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+5,

Արցախում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+5 (հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+12):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել