Վարչապետն այսօր խոսել է ազգային համախմբման անհրաժեշտությունից, ինչին կողմ եմ հոգով ու սրտով, որովհետև հասկանում եմ, որ առանց դրա հզոր պետություն կերտել չենք կարող, իսկ քանի չունենք այդ պետությունը, անընդհատ գոյապայքարի մեջ ենք լինելու, ուր մնաց, թե թուրքերի նկատմամբ պահանջատեր լինենք: Համախմբումն իր հերթին ենթադրում է, որ չպետք է լինի գեթ մեկ բացառություն, որովհետև որտեղ հայտնվի մեկ բացառությունը, դրան կհետևի երկրորդը, երրորդը և այդպես շարունակ, ու համախմբումից բան չի մնա: Ասվածը նշանակում է, որ պետք է չեղյալ հայտարարվի հեղափոխականների ու նախկինների, սևերի ու սպիտակների բաժանումը, ընդամենը մեկ անձի պաշտոնանկ անելու համար հանրաքվե անելը և այլն, և այլն: Եվ վաղվանից պետք է սկսվի մեր նոր կյանքը նոր էջից: Կգիտակցի ասվածը վարչապետը՝ կունենանք մեր երազի պետությունը, չի գիտակցի՝ այսօրվա խոսքը կմնա որպես քամու տատանում, և կշարունակվի այն, ինչ ունեցել ենք երեկ ու ունենք այսօր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել