Выходят на арену силачи...

Ճիշտ կոճակը սեղմելու հետ խնդիր ունեցող Ռուբինյանին եկավ հաջորդելու ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը, նույն ինքը՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ղեկավար Արման Բոշյանը, ով Ֆեյսբուքում մի երկար լիրիկական ստատուս է նվիրել բանակցային գործընթացի պատմության ներկայացմանը։

Չանդրադառնալով նրա յուրովի ներկայացրած բովանդակությանը՝ հուշեմ Փաշինյանի նախկին խոսնակին, որ այս ամենի փոխարեն ընդամենը պետք է, որ իր ղեկավարը հնչեցնի գեթ մի նախադասություն․ «Մենք դեմ ենք Արցախյան հիմնախնդրի փուլային լուծման տարբերակին»։

Հավելեմ, որ դա պետք է հնչեցնել հրապարակային և պաշտոնապես։ Եվ հետո բացատրել, թե ինչու և ինչպես փոշիացվեցին Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները։ Եվ հեռանալ։

#լայվի_լավ_առիթ
#ну_говори_мко

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել