Փաստորեն, քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում է մեղադրում առաջատար դիվանագետ Ս. Լավրովին։
Իսկ գուցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալմա՞ն մեջ է, աղջիկներ եւ տղաներ։
Ասենք, ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ, ասենք, գրասեղանի։
Նայեք՝ կարեւորը վերջում չդառնա զոհասեղանի։
Հ.Գ. Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու վերջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել