Անկեղծ ասած՝ մինչև վերջերս չգիտեի, որ «հեղափոխություն» կոչված երկամյա պատմություն ունեցող այդ իրադարձությունը զուգորդվել է փայատիրական նկրտումներով: Պարզվում է՝ այդ նկրտումները համակել են գրեթե բոլորին...
Կներեք, բայց ես բացարձակապես չեմ կիսում այդ «մեղադրանքը»։
Առավել սրտնեղած եմ գիտական աշխարհի մասով:
Եթե ամբողջ կյանքը գիտության ու կրթության զարգացման քառուղիներում ու ոլորաններում մաշած, հազիվ ծայրը ծայրին հասցնող գիտնականները դեմ են Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելուն, կամ դասախոսները դժգոհում են գերցածր աշխատավարձերից, ուրեմն ի՞նչ է, նրանք արդեն ընկալվում են որպես հակահեղափոխական փայատերե՞ր:
Էդ միլիոնուկես աշխատավարձ ու պարգևավճար ստացող, մատը մատին չտվող, բայց հնազանդ պաշտոնյան փայատեր չէ, իսկ մի կերպ գոյատևող վաստակաշատ գիտնականներն ու մանկավարժնե՞րն են փայատերը։
Էդ երբվանի՞ց արժանապատիվ ապրելու իրավունքը դարձավ ամոթալի փայ կամ նվաստ բաժնեմաս։
Բա մի քանի ամիս առաջ նրանց անվանում էիք հպարտ քաղաքացի։ Ի՞նչ փոխվեց։
Հեչ տեղին չէր...
Չգիտեմ, ես սա ճիշտ չեմ համարում։