Vemard.am-ը գրում է.
ԱՄՆ Արքանզաս նահանգի դպրոցներից մեկում միանգամից երկու մանկապիղծ են բացահայտվել, որոնցից մեկը` մաթեմատիկայի ուսուցչուհի Էշլի Վոլֆն է: Վերջինս երկու տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ մյուսը պայմանական ժամկետ է ստացել:
Ոստիկանության տվյալներով` 2012թ. 29-ամյա Վոլֆը սեռական կապ է ունեցել 15-ամյա աշակերտի հետ: Այն բանից հետո, երբ կինը ձերբակալվել է, ոստիկանություն են դիմել նույն տարիքի մեկ այլ աշակերտի ծնողները` նշելով, որ նա եւս ենթարկվել է ուսուցչուհու կողմից սեռական ոտնձգության:
Տուժածներից մեկը չի ժխտել, որ սեքսի նախաձեռնությունը եղել է ուսուցչուհու կողմից, գրում է «The Daily Mail»-ը:
Քննիչ Ջեշուա Լոնգի խոսքով` տուժածներից մեկը պատմել է Վոլֆի հետ մի քանի անգամ է սեռական հարաբերություններ ունեցել: Դատաքննության ժամանակ ուսուցչուհին ընդունել է մեղքը:
Մյուս մանկապիղծը Վոլֆի գործընկեր 24-ամյա Սետ Փարսոնսն է, ով մեղադրվել է 16-ամյա աշակերտուհու նկատմամբ սեռական ոտնձգության մեջ: Նա պայմանական պատիժ է կրելու: