Լավրովի անկեղծությունն ինձ չի մխիթարում, այն ցավալիորոն սպասելի էր: Քաղաքականությունը սառը հաշվարկ է սիրում, կառուցվում շահերի, նաև ինստիտուցիոնալ հիշողության հարգանքի ու ժառանգականության վրա: Քաղաքականությունը գիտություն է. գրեթե միկրովիրաբուժության պես՝ այստեղ յուրաքանչյուր մանրուք և մանրամասն էական է ու որոշիչ:
Նետված քարերը մի օր հավաքվելու ու հետ գալու անխուսափելի բնավորություն ունեն:
Երբ երկու տարի շարունակ, հայտարարությունից-հայտարարություն, հարցազրույցից հարցազրույց բարձրաձայնում, խոսում, պնդելով պնդում ենք, կարևորում ներազգային միասականությունն ու այն դիտում մեր հնարավոր մարտահրավերները դիմագրավելու ամենահիմնական գործիք, որոշները զբաղված են ներքին բաժանարարները թանձրացնելով ու մեր դիմադրողականությունը փսորելով:
Մեր շուրջ օղակը սեղմվում է, իսկ Հայաստանում զբաղված են ներքին թշնամիներ մոդելավորելու անհեռատես հանձնառությամբ: