Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի արտգործանախարարները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում պետք է տեսակոնֆերանսի մասնակցեն։
Մինչ այդ Լավրովը գոտկատեղից ցածր հարված է հասցնում Հայաստանի իշխանություններին՝ ասելով, որ արդեն մեկ տարի է սեղանին լուծման փուլային տարբերակ է դրված։

Ինձ այնքան չի մտահոգում, որ սեղանին նման փաստաթուղթ կա։ Նախկինում էլ է եղել տարբեր տեսքով։ Ավելի մտահոգիչը այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները(մանավանդ ԼՂ հարցում) դուրս են գալիս կանխատեսելիության դաշտից, ինչը մեր արտաքին քաղաքականության համար նոր մարտահրավեր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել