Ինձ այնքան չի մտահոգում, որ սեղանին նման փաստաթուղթ կա. ավելի մտահոգիչն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները դուրս են գալիս կանխատեսելիության դաշտից


20:10 , 21 ապրիլ, 2020

Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի արտգործանախարարները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում պետք է տեսակոնֆերանսի մասնակցեն։
Մինչ այդ Լավրովը գոտկատեղից ցածր հարված է հասցնում Հայաստանի իշխանություններին՝ ասելով, որ արդեն մեկ տարի է սեղանին լուծման փուլային տարբերակ է դրված։

Ինձ այնքան չի մտահոգում, որ սեղանին նման փաստաթուղթ կա։ Նախկինում էլ է եղել տարբեր տեսքով։ Ավելի մտահոգիչը այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները(մանավանդ ԼՂ հարցում) դուրս են գալիս կանխատեսելիության դաշտից, ինչը մեր արտաքին քաղաքականության համար նոր մարտահրավեր է։