Ռուսական կայսերապաշտությունը և ամերիկա-եվրոպական աշխարհակալությունը մի սիրած մրցադաշտ ունեն – Հայաստանը: Այս երկուսը, մեկը մեկից եսապաշտ ու ագահ, մեր մոլորակի հոգսերը թողած, իրենց բնույթը փոխելու, իրար հետ հաշտվելու, սովյալին ոււ անջուրին հաց ու ջուր, աշխատանք հասցնելու փոխարեն՝ իրար միս են կրծում: Հայաստանը ընկել է սրանց մրցակցության ծուղակը: Եվրոպան մեզ իր կարգ ու կանոնն ու չափանիշն է դեմ տալիս, Ռուսաստանը՝ իր զենքն ու թուրքի վտանգն է աչքերիս դեմ խաղացնում: Եվ ասում են՝ մեզ ընտրի՛ր, թե չէ՛…
Հայ ժողովուրդ, այսօրվա քո ախուվախին, քո անմեղ զավակի պաշտպանության խնդրին չանդրադառնամ – շատերն են այդ հոգսը քաշում: Ինձ թույլ տուր ասել ավելի կարևորը – ինչպես դուրս գանք այս անսիրտ մրցակիցների դրած ծուղակից: Այստեղ միայն ծուղակ չէ, որ կա, այլև այդ երկու սկիզբների՝ եվրոպականի ու ռուսականի՝ մի թաքուն խանդ ասեմ, նախանձ ասեմ, որ նրանք ունեն հայ բնիկ սկզբի նկատմամբ: Սրանք երկուսն էլ մտածում են, որ եթե հայը ծաղկի ու զորեղանա, ապա իբր ստվեր կընկնի իրենց կայսերապաշտ գահերի վրա: Եվ համատեղ, խոսքը մեկ արած, ուզում են խլել մեր գենի մաքրությունը և զորությունը:
Մինչդեռ իրավիճակը լրիվ հակառակն է – հայը կրողն է այս երկու սկիզբների լավագույնի և իր մեջ կարող է առնել, հաշտեցնել երկու մրցակիցներին: Եվրոպական սկիզբը ունի օրենք, կարգ ու սարք, լավ խնամված մշակութային համակարգ, բայց հոգին սպառված է և թաքուն ագրեսիայով լի, իսկ ռուսի կարգն ու սարքը փլուզված են, օրենքը՝ գաղջ ու չգործող, բայց փլատակների տակից մի մեծ ու վսեմ հոգի, մի արդար մշակույթ է շողարձակում: Բայց հայ բնիկ սկիզբը իր մեջ չունի երկվություն, և եթե ՍՏԱՆԱ ԻՐԵՆ ԱՐԺԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ՝ իր մեջ կծաղկեցնի իր, նաև այս երկուսի ունեցած լավագույն որակները:
Ծուղակից մի ելք ունենք: Ստեղծենք եվրոպականից և ռուսիականից ավելի ԲԱՐՁՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Թող չորանա այն լեզուն, ով կասի, թե դա հնարավոր չէ: Ժողովուրդ, պատրաստվեք արտահերթ նախագահական ընտրությունների՝ ամեն վայրկյան ձեր սրտի մեջ հավաքելով ՀԱՅԿԱԿԱՆԸ, ԱԶԳԱՅԻՆԸ, ՄՇԱԿՈՒՅԹԸ, ՍԵՐԸ… Երդում կուտենք Արարչի առաջ՝ մեր միջի ստոր սկզբին չվաճառել մեր ձայնը: Ընտրենք մեր ՄՇԱԿՈՒԹԱՊԱՇՏ, հայածնունդ կառավարչին: Եվ ստեղծենք Նոր Պետություն: Հազար անգամ ասել եմ՝ դա ՀՆԱՐԱՎՈՐ Է:
Այն ժամանակ Հայաստանը վեր կբարձարանա Արևմուտքից ու Ռուսաստանից, կազատվի նրանց միջև ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ կատարելու խնդրից… Այս երկուսը Հայաստանի մեջ ԿՃԱՆԱՉԵՆ իրենց ապագան, Հայաստանը կդառնա նրանց ապաշխարհության ու հաշտության վայր: Այդպես կփշրվի նաև Արևմուտք-Ռուսաստան ինքնածուղակը, կսկսվի Նոր Աշխարհակարգի կառուցումը: Աշխարհի ամենայն լավը կսկսվի Հայաստանից: Սա քաղաքական իդիլիա չէ, սա մեր ՄԻԱԿ ԵԼՔՆ Է:
Հավատալ: Սիրել: Պատրաստվել այդ օրվան:
Լեւոն Դռնոյան
17. 07. 2013թ.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/4584018339010?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել