ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ։

Վահե Ջիլավյանի կենսագրությունը՝ ստորև.

1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Կառավարում և տնտեսական կապեր»-ի ֆակուլտետը

2018 – 2020 թթ․- Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

2017 –2018թթ․ – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2016 – 2017թթ․ - Հայաստանի Խաղողագործության և գինեգործության Հիմնադրամի փոխտնօրեն, ապա գործադիր տնօրենի ժ/պ

2015 – 2016 թթ․- Հայաստանի Զարգացման Հիմնադրամի սփյուռքի գծով խորհրդատու

2012 - 2014 թթ․- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

2009 - 2012 թթ․- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար

1999 – 2009 թթ․- ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ վարչության պետ

2000 –2009 թթ․ - ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ

1999թ․ – Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն

1999 թ․ - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ բաժնի պետ

1998 – 1999 թթ․– ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ գլխավոր մասնագետ

Ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել