Նիկոլը Կապանում ասուլիսի ժամանակ կրկին ստել է: Նա ասում էր՝ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա: Իսկ այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ սեղանին դրված է Ղարաբաղյան հարցի կարգավորման ՓՈՒԼԱՅԻՆ տարբերակը: Ընդհատակյա այս բանակցությունը վարելու համար, անհապաղ, ժամ առաջ պետք է անվստահություն հայտնել և պահանջել կառավարության հրաժարականը:
Փուլային տարբերակը երբեք չպետք է լինի բանակցային սեղանի շուրջը, մենք ամեն վարկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ փուլային տարբերակով նախատեսվում է` «Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»։
Այս բանակցային տարբերակը Լևոն Տեր Պետրոսյանի` «Տղա եք՝ մի տվեք» արտահայտության հիմքն ու շարունակությունն է: Անհապաղ պետք է ԱԳ նախարարը և վարչապետը հանդես գան հայտարարությամբ և նախ՝ ասեն, թե ինչո՞ւ են թաքցրել, երկրորդ՝ ո՞րն է հակամարտության կարգավորման պաշտոնական Երևանի տեսակետը, և որ ամենակարևորն է, արդյո՞ք նրանք համաձայն են փուլային տարբերակին:
Մի բան ականջներիդ օղ արեք, քանի դեռ կան պետականամետ գործիչներ, ազգի նվիրյալներ, կյանքը հայրենիքին նվիրած տղաներ, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: