ՀՀ ռազմավարական գործընկեր, դաշնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը (նշելով նաև առաջին փուլերի ակնկալիքը), և դրա շուրջ համաձայնությունը քայլ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու ճանապարհին:
Եթե ՌԴ արտգործնախարարի ասածը չի համապատասխանում իրականությանը, ապա սա ուղղակի ցուցիչ է ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների լիակատար տապալման, քանի որ ապատեղեկատվական դիվերսիան երբևէ առանց պատճառի չի կազմակերպվում:
Եթե ՌԴ արտգործնախարարի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա գործ ունենք Հայաստանի և Արցախի ազգային, պետական շահերի տապալման և սեփական հանրությանը հետևողականորեն ստելու հետ:
Երկու դեպքում էլ արտգործնախարարը պետք է հրաժարական տա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Եթե արտգործնախարարը չի հեռանում կամ հեռացվում, դա կնշանակի, որ այս ամենի ուղղակի պատասխանատուն վարչապետն է` դրանից բխող բոլոր հետևանքներով...
Հ.Գ. Լավրովին հարց է տրվել նաև գազի գնի հետ կապված, պատասխանը շատ խոսուն է: