Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես որևէ առումով Նիկոլ Փաշինյանից ոչ մի հարցում հիասթափված չեմ։ Հիասթափվում ես այն մարդուց, գործչից, ում հետ կապված դու ինչ-որ սպասելիքներ ունես։ Ես անգամ չնչին սպասելիքներ՝ երկրի զարգացման հետ կապված, իրենից երբեք չեմ ունեցել։ Ով երկար ժամանակահատված հետևել է իմ գործունեությանը, կփաստի, որ ես, հանդիսանալով նախկին իշխանությունների բավականին կոշտ քննադատը, Նիկոլի իշխանափոխությանը նախորդող շրջանում, ինչպես նաև այդ գործընթացի ողջ ընթացքում մշտապես քննադատաբար եմ վերաբերվել նաև իրենց։ Եվ նախկին իշխանությունների քննադատներից հավանաբար եղել եմ միակը, որ կոնկրետ այս իշխանափոխության որևէ ակցիայի որևէ անգամ գեթ 1 րոպեով չի մասնակցել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի մեջ չեմ տեսել այդ մարդկանց, ովքեր ընդունակ կլինեն այս երկրի համար ապահովել զարգացում և առաջընթաց։ Ոնց նայում եմ, երկու տարի անց, փաստորեն, չեմ սխալվել։ Այնպես որ Նիկոլը թող հանգիստ լինի, ես ու իմպեսները հաստատապես իրենից հիասթաված չենք։ Չես կարող, ասենք, իմանալով, որ այս կամ այն բժիշկը կատարյալ անգրագետ ա, այդ իսկ պատճառով երբեք չդիմես իր ծառայություններից օգտվելու համար ու մեկ էլ հիասթափվես։ Հիասթափվում են այն գործիչներից, ում մեջ սխալված ես լինում։ Ես Նիկոլի պարագայում ինձ որևէ առումով սխալված չեմ համարում․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: