Կազմելով Նիկոլի աջակիցների սեկտորները՝ ստանում ես հետևյալ պատկերը.

ա. 40-60 տարեկան կրթական ցածր ցենզ ունեցողներ, որոնց մեջ կանայք ավելի մեծ թիվ են կազմում, քանի որ իրենց բնական զգացմունքայնության պատճառով ավելի են տրվում զգացական մանիպուլյացիաների:

բ. Մարզական երկրպագուների (բալետշիկների) քաղաքական տարատեսակը, որը պատրաստ է իր «թիմին» աջակցելու ամեն պարագայում՝ անկախ նրա խաղի որակից:

գ. Իր քաղաքական թիմը և մոտակա շրջապատը:

դ. Մարդիկ, որոնք ակնհայտորեն տեսնում են Նիկոլի՝ որպես պետական կառավարչի ապիկարությունը, սակայն հույսները չեն կորցնում, քանի որ հույսը վերջինն է մեռնում:

ե. Մարդիկ, որոնք ակնհայտորեն տեսնում են, որ Նիկոլը՝ որպես պետական կառավարիչ, ապիկար է, բայց հորիզոնում ուրիշին դեռ չեն տեսնում:

զ. Նոր իշխանության «լափամանից» օգտվողները:

Թարմացված

է. Սփյուռքահայության (հնաբնակ և նորաբնակ, արևմտահայ և արևելահայ) շրջանակներ, որոնք խանդավառ էին հեղափոխությամբ, բայց Հայաստանից հեռու ապրելու պատճառով իրավիճակը գնահատելու ինդիկատորների ճիշտ աշխատանքի խնդիր ունեն:

ը. Մարդիկ, որոնք ունակ են տեսնելու իշխող ուժի թույլ տված սխալները, բայց դեռ «թողնում» են, որ կառավարությունը «աշխատի»:

Ու հիմա ինչքան էլ Նիկոլը փորձի «մտրակի և քաղցրաբլիթի», մանիպուլյացիոն տարբեր ռեսուրսներով պահպանի այդ սեկտորի մեծությունը, չի ստացվի․ ժամանակը ի վնաս իրեն է աշխատում, իսկ եթե այդ ժամանակը շատ ձգձգվեց, ապա նաև ի վնաս Հայաստանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել