Ըստ վարչապետի աթոռին հայտնված անպատասխանատուի՝ հոգևոր, հասարակական, քաղաքական, տնտեսական, լրատավական լայն շրջանակները հիասթափված են իշխանությունից:

Ու ի՞նչ... Ոչինչ, տրամաբանություն չփնտրեք, ոչինչ չփնտրեք, ոչ մի միտք ու լրջություն... палата №6:

Իսկ այս իրավիճակի ռեալն ու համարժեքն այն է, որ արտակարգ դրության ավարտից հետո այս իշխանությունը պետք է հրաժարական տա: Պետք է հեռանան, որովհետև սպառվել են՝ սպառելով անգամ իրենց պոպուլիզմն ու դեմագոգիան: Երկու տարի շարունակ ոչինչ չանելով, ժողովրդին զբաղեցնելով միայն հիստերիկ բեմականացումներով, բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ են կուտակել բոլոր ոլորտներում՝ արտաքին քաղաքականից մինչև ներքաղաքական, հասարակական ու բարոյահոգեբանական:

Հարց է առաջանում. իսկ ի՞նչ նպատակով իշխանության եկան փողոցային խուլիգանությունների հեղինակները: Նպատակը մեկն էր մեծ հաշվով՝ ոչնչացնել ազգայինը, կոտրել մեր ինքնության ողնաշարը: Մի դժվարին գործ, ինչը, փաստացի, գլուխ չի գալիս: Գլուխ չի գալիս, որովհետև մենք ամուր ողնաշարով կանգնած ենք, և ավելին՝ գիտենք, որ էլի մենք ենք սրանց ավերած երկիրը ոտքի կանգնեցնելու:
«Մենքը» երկիրն իրապես կառուցողն է,
«Մենքը» երկիրը իրապես պաշտպանողն է,
«Մենքը» երկիրը իրապես զարգացնողն է,
«Մենքը» Հայրենիքն առանց պաթոսի իրապես սիրողն է,
«Մենքը» մեր հաղթանակներով իրապես հպարտացողն է,
«Մենքը» ազգային սերունդ իրապես դաստիարակողն է,
«Մենքը» հարևան, բարեկամ ու հակառակորդ պետություններին
իրարից իրապես տարբերողն է,
«Մենքը» միասնականություն իրապես սերմանողն է,
«Մենքը» բանակը զինողն ու հզորացնողն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել