Վերնագիր կարդացի՝ «Վարչապետը բարկացավ, հարվածը հասցվեց, առաջին թիրախը խոցված է»։ Նյութն այսպես է սկսում. «Աշխատանքից ազատման դիմում է գրել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Պատճառը հայտնի է՝ վարչապետի ուղիղ եթերի հետ կապված սկանդալային պատմությունը...» և այլն:

Ավելին չցանկացա կարդալ։ Ես ընդհանրապես հայկական հեռուստահաղորդումներ չեմ դիտում, ափսոսում եմ ժամանակս։ Գաղափար չունեմ, թե ով է Մարգարիտա Գրիգորյանը, բայց երբ կարդացի խոցված առաջին թիրախի մասին տողերը, հասկացա՝ այնուամենայնիվ պատահական չէր, որ 1937 թվին ու հետագա տարիներին ամենամեծ կորուստները մենք ենք տվել։ Առաջին թիրախի մասին ակնարկելով, նյութի (հոդված չեմ ասում) հեղինակը երազում է այդ շարքում տեսնել նաև երկրորդ, երրորդ, տասերորդ, հարյուրերորդ թիրախը... Եվ ինչպիսի՜ պաթոսով է վերնագիր ընտրել՝ հարվածը հասցվեց, առաջին թիրախը խոցված է...

Քծնանքն ու շակալիզմը մեզանում միշտ արդիական են եղել, ցավոք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել