Երբ կարդացի ՀՀ վարչապետի «Մեծ հիասթափության մոդելավորումը» վերնագրով տեսանյութի վերնագիրը, մտածեցի, որ վերջապես նա կանդրադառնա հարկադիր պարապուրդի մատնված և անփող քաղաքացիներին, վարձով ապրող, բայց վարձի փող չունեցող քաղաքացիներին, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող մարդկանց, օրեցօր սննկացող մարդկանց և բոլոր նրանց, ովքեր այսօր սպասում են պետության աջակցությանը։

Բայց ես սխալվեցի։ Պարզվեց սա հերթական շանտաժի պես մի բան է։ Հիշում եք, չէ՞, ով որ դեմ էր հանրաքվեին՝ պետական դավաճան էր։ Հիմա ով որ համարձակվի հիասթափվել իշխանությունից, ուրեմն նա

նախկին իշխանավոր է,
նախկին իշխանության սպասարկող,
կոռուպցիոներ,
կրիմինալի ներկայացուցիչ,
իշխանությանը սպասարկող ուժեր,
արևմտամետ,
ռուսամետ,
իշխանությունից նյութական ակնկալիքներ ունեցող մարդիկ, ընկերներ և բարեկամներ,

(Եկեղեցու և Սփյուռքի անունը ամաչում եմ տալ այս կոնտեքստում):

Շարունակեք շերտավորել և մոդելավորել Հայաստանը և հայերին։ Բայց վստահեցնում եմ դա ձեզ այլևս վարկանիշ չի բերում։

Երկու տարի կորցրել եք։ Եվ դա՝ ամենամաքուրը, ամենալավը,
ամենաճիշտը լինելու մոլուցքի դողէրոցքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել