Փաշինյանը էսօրվա լայվում ասում ա փորձագետները հիասթափված են մեր կառավարությունից։ Չէ, հիասթափվելու համար պետք ա իսկզբանե ինչ-որ ակնկալիք ու սպասումներ ունենալ, իսկ իրական փորձագիտական դաշտը խումբ ա ակադեմիական և պրակտիկ փորձով, բարձր կրիտիկական մտածողությամբ ու տրամաբանությամբ։ Հետևաբար որևէ հուզական պատրանք փորձագետները չեն ունեցել իսկզբանե։ Հետևաբար հիասթափվելու առիթ էլ չեն ունեցել, մի անհանգստացեք փորձագետների համար։ Զուտ «մենք ձեզ զգուշացնում էինք» դեմքով հետևում են կողքից պրոցեսին ու մտածում մարդա իրա ոլորտը ոնց ա հետո վերականգնելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: