Բանը․․․ Էլի կրկնում եմ, բայց ոչինչ։ Երբ ձեր քաղաքական թիմով կանեք այն ամենը, ինչ խոստացել եք ու պարտավոր եք անել, այ էն ժամանակ էլ կարելի է խոսել հիասթափությունների մասին, որի շրջանակը ավելի հետաքրքիր կլինի։
Մեծ հաշվով դեռ ոչ մի բան էլ արված չէ ձեր կողմից՝ ո՛չ հներն են պատժված , ո՛չ թալանն ա վերադարձված, ո՛չ բարեփոխումներ են արվել ու տենց շարունակ։

Գոնե ում մերժել ենք, դա դուրսն ա ու կարողանում ա դեղին պլավկիով լողավազաններում լողանա։

Իսկ ի՞նչ եք արել դուք, որ մարդիկ չհիասթափվեն կամ գոնե չհուսախաբվեն, էն մարդիկ, որոնք դուրս էին եկել փողոց վերը թվարկածները իրականություն դարձնելու համար։

Ավելի լավ ա՝ քիչ խոսաք, գործ անեք։ Խոսքը արժեք չունի, եթե արդյունքի չի վերածվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել