Իտալիան, Տրանս Ադրիատիկ խողովակաշարի բացման ինտրիգը և Ադրբեջանի հաջողված շանտաժը: Արցախի շուրջ օղակը գնալով սեղմվում է:
Փետրվարին Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Իտալիայում էր: Մինչ մեր հասարակոթյունը կեսկատակ խոսում էր Ալիևի` Իտալիայում կոռոնավիրուսով վարակվել-չվարակվելու հավանականության մասին, տարածում Հռոմի պապի հետ արված լուսանկարները, նույն Ալիևը արդյունավետ հանդիպումներ էր ունենում և բավականին կարևոր փաստաթղթեր ստորագրում:
Այս երկու երկրների միջև ստորագրված "Բազմակողմանի ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ համատեղ հռչակագրից" բխող 28 տարրաբնույթ փաստաթղթերից ես հատկապես ուշադրությունը կհրավիրեի երկու կարևոր կետերի վրա:
- "Բազմակողմանի ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ համատեղ հռչակագրի" տրամաբանությունը թեև հիմնականում տնտեսական է, բայց այստեղ պարզ արտացոլվում է, որ տարեվերջին նախատեսված Տրանս Ադրիատիկ խողովակաշարի բացումից առաջ Ադրբեջանը իր քաղաքական պայմաններն է թելադրելում Իտալիային, և, պաշտոնական երկկողմանի փաստաթղթում նշվում է, որ "կողմերը գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության վրա": Սա բացառապես Ադրբեջանի բառապաշարն է, որին համաձայնել է Իտալիան, և սա դիվանագիտական մեծ ական է նախկինում Իտալիայի և Հայաստանի միջև հաստատված հարաբերությունների համատեքստում այս խնդրի շուրջ գոյություն ունեցող պայմանավորվածությունների համար:
- Ռազմական արդյունաբերության ոլորտում Իտալիայի և Ադրբեջանի միջև համագործակցության հաստատում, ինչը մինչ օրս չի եղել, և մինչև այս տարվա վերջ նախատեսվում է մանրամասների հստակեցումից հետո մեծ թափով սկսել այն:
Կարծում եմ, մեծ գործ է բացվել մեր դիվանագետների համար ԵԱՀԿ մշտական անդամ Իտալիայի հետ աշխատանքների հարցում, Թուրքիայի բառամթերքից և պահվացքից հետո ԵԱՀԿ-ում տեսնել նույնանման բառապաշարով Իտալիա խիստ վտանգավոր է լինելու...
Բոլորս հիշում ենք վարչապետ Փաշինյանի նոյեմբերյան շռնդալից այցը Իտալիա, հիշում ենք անեմայն մանրամասներով:
Կրկնում եմ, լրջանալու ժամանակն է, տղաներ և աղջիկներ: