Հիշում եք չէ , երբ 2017-ի վերջից ՀՀ- ում ներդրվեց առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը : Այդ ժամանակ շատ էր խոսվում ,որ ԱՀԿ- ի հրահանգով է այս համակարգը ներդրվում ,որի միջոցով հնարավոր կլինի բարձրացնել առողջապահության որակը և կրճատել առողջապահական համակարգի ֆինանսական բեռը : Այս ծրագիրը բազմաթիվ քննարկումներից հետո ընդունվեց , նույնիսկ պետության կողմից որոշակի ժամանակահատվածում սուբսիդավորվեց: Ծրագիրը գործարկելուց անմիջապես հետո ԱՆ-ն առաջարկեց մեկ այլ ծրագիր `դեղերի վաճառքը թույլատրել միայն դեղատոմսով: Մի բան կարող եմ փաստել, մեր երկրի նկատմամբ այս փորձարկումները նույն ԱՀԿ-ի ուղղորդմամբ վաղուց էին սկսվել : Հիմա փորձեմ մի քանի դրվագներ հիշեցնել : Դրանցից էր, օրինակ, ալյուրը հավելանյութերով (ֆոլաթթու եւ այլ) հարստացնելու ծրագիրը : Սակայն մի շարք մասնագետների շատ մեծ ջանքերի գնով այդ ծրագրի իրագործումը կանխվեց: Կամ, նույն ԱՀԿ-ի եւ Gavi -ի ուղղորդմամբ ՀՀ - ում սկսվեց ակտիվ, և նույնիսկ կարելի է ասել առանց ջանք խնայելու ,Գարդասիլ ծրագիրը : Որը մեր երկրի առողջապահական եւ ժողովրդագրական անվտանգությանը սպառնացող դավադիր ծրագիր է : Ըստ ինձ առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը, ինչպես նաև դեղերի միայն դեղատոմսով վաճառելը, որքան էլ առաջին հայացքից անհավանական թվա, առողջապահական անվտանգությանը սպառնալիքներ են : Հիմա բացատրեմ կապը : Մարդու `պացիենտի ամբողջական տվյալները հայտնելով ընդհանուր համակարգում հեշտացնում է վերահսկել նրա տվյալները և պետության միջոցով , գործընթացները գեներացնող դեստրուկտիվ կառույցների կողմից , մարդու վրա ճնշում գործադրելու և հարձակում իրականացնելու հնարավորություն տալիս : Հետագայում այս համակարգի միջոցով ,օրինակ` առաջիկայում նախատեսված պատվաստումից խուսափելու դեպքում, օգտագործելով այս միջոցները , բժշկին կարգելվի դեղատոմս գրել՝ եթե պացիենտը չի պատվաստվել , և դեղատնից հնարավոր չի լինի դեղ գնել : Եկեք չմոռանանք նաև այն փաստը ,որ դեղատոմսերից մեծամասամբ օգտվում են հիմնական խոցելի խմբերը : Հիմա հասնենք այսօրվան `COVID 19 : Համաշխարհային պանդեմիա ,կարանտին և այս ամենը կրկին ԱՀԿ -ի անմիջական հրահանգով: Զուգահեռ հիշենք նաև Բիլ Գեյթսի և GOOD CLUB - ի անդամներին և նաև VACCTINATION DIGITAL ID 2020 Ալիանսի մասին և Թորոսյանի կլինիկական փորձարկումների մասին , և ամեն ինչ տեղը կնկնի : Այստեղ կրկին հիշեցնեմ ,որ Թորոսյանը նաև GAVI (Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինք) անդամ է : Այսպիսով COVID 19 - ը
օպերացիայի շրջանակում ԱՀԿ-ն ներգրավված է պատվաստանյութերով (ավելի ճիշտ՝ քիմիական զենքով) ,որով պետք է կրճատվի մարդկանց թվաքանակը : Ասպիսով մոտենում ենք ավարտին :Հայաստանի Հանրապետթյունը այն երկիրը չէ ,որտեղ կարելի է կրճատել մարդկանց : Հայաստանի Հանրապետությունը րոպե առաջ պետք է կասեցնի ԱՀԿ-ին անդամակցությունը և հրաժարվի ԱՀԿ-ի և Գեյթսի ծրագրերով մեր երկրի առողջապահության համակարգը վտանգող , դրա գործունեությունը ուղղորդող ծրագրերից : ՀՀ - ն պետք է է մերժի COVID 19 ի դեմ պատվաստումների նախատեսված ցանկացած ծրագրերը :
Հ.Գ Եկեք չմոռանանք Սևակի խոսքերը . ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ ,ՍԱԿԱՅՆ ՄԵԶ ՀԱՅ ԵՆ ԱՍՈւՄ :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: