ArmStar.am-ն արդեն պատմել է Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի հարսանեկան արարողության մասին և ներկայացրել լուսանկարներ և տեսանյութ նրանց պսակադրությունից:  Երգչուհին հարսանեկան խնջույքի ժամանակ ամուսնուն անակնկալ է մատուցել և կատարել  Վահրամ Պետրոսյանի գրած ՛՛Հարսի պար՛՛ երգը:

Երգից փոքրիկ հատված է տեղադրվել Հռիփսիմեի  «YouTube»-ի պաշտոնական  ալիքում, իսկ իր ֆեյսբուքյան էջում արել է հետևյալ գրառումը. ՛՛Սիրելիներս, շատերն արդեն տեղյակ են, թե ինչ անակնկալ եմ մատուցել ամուսնուս մեր հարսանիքին:): Շուտով արդեն բոլորի դատին կհանձնեմ իմ նոր երգի տեսահոլովակը ՛՛:

 ArmStar.am-ի տեղեկություններով այժմ տարվում են տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները:

Այս օրերին աստղային զույգը Դոմինիկյան Հանրապետությունում վայելում է մեղրամիսը: Իր ֆեյսբուքյան էջում Հռիփսիմե Հակոբյանը տեղադրել է մի քանի լուսանկար իրենց հարսանեկան ճամփորդությունից, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: 

 

 Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել