18:27 , 17 հուլիս, 2013ArmStar.am-ն արդեն պատմել է Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի հարսանեկան արարողության մասին և ներկայացրել լուսանկարներ և տեսանյութ նրանց պսակադրությունից: Երգչուհին հարսանեկան խնջույքի ժամանակ ամուսնուն անակնկալ է մատուցել և կատարել Վահրամ Պետրոսյանի գրած ՛՛Հարսի պար՛՛ երգը:

Երգից փոքրիկ հատված է տեղադրվել Հռիփսիմեի «YouTube»-ի պաշտոնական ալիքում, իսկ իր ֆեյսբուքյան էջում արել է հետևյալ գրառումը. ՛՛Սիրելիներս, շատերն արդեն տեղյակ են, թե ինչ անակնկալ եմ մատուցել ամուսնուս մեր հարսանիքին:): Շուտով արդեն բոլորի դատին կհանձնեմ իմ նոր երգի տեսահոլովակը ՛՛:
ArmStar.am-ի տեղեկություններով այժմ տարվում են տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները:
Այս օրերին աստղային զույգը Դոմինիկյան Հանրապետությունում վայելում է մեղրամիսը: Իր ֆեյսբուքյան էջում Հռիփսիմե Հակոբյանը տեղադրել է մի քանի լուսանկար իրենց հարսանեկան ճամփորդությունից, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:


Շարունակությունը՝ այստեղ