Այս անհանգիստ ժամանակաշրջանում մեր բոլոր ուժերը կենտրոնացած են մեր և հարազատների մասին հոգ տանելու վրա: Բայց մենք մոռանում ենք նրանց մասին, ովքեր ավելի շատ օգնության կարիք ունեն:

Ինը տարեկան ամերիկացի Նաթան Սիմոնսը հիշեցնում է, թե որն է իրական բարությունը: Նա օգնել է տեղի անօթևաններին:

Իր տարիքի բոլոր երեխաների պես Նաթանը շատ է սիրում YouTube-ում տեսանյութեր դիտել, ինչը նրա հորը իրականում դուր չէր գալիս: Բայց Իթանը փոխեց իր կարծիքը, երբ տեսանյութերից մեկը Նաթանին դրդեց անսպասելի արարքի. նա իր անձնական խնայողությունները ծախսում էր տեղացի անօթևանների համար իրեր գնելու համար:

Չորրորդդասարանցին դիտեց մի տեսանյութ, որում մարդիկ գումար են նվիրաբերում անօթևաններին օգնելու համար, և ոգեշնչվեց դրանից:

Նա կապվեց տեղի ապաստարանի հետ և հարցրեց, թե ինչ է պետք: Այնուհետև նա և հայրը գնացին բանկ, որտեղ յուրաքանչյուրն իր հաշվից հանեց $ 150:

Այդ գումարը Նաթանի՝ 18 ամիսների ընթացքում խնայած գումարն էր:

Ապաստարանների զարգացման ծրագրերի համակարգող Սինդի Գրեմենցը ընդունեց նվերները և Նաթանին շնորհակալություն հայտնեց:

Այս ամենից հետո Նաթանի հայրն իր Ֆեյսբուքում գրառում կատարեց.

«Ես չեմ կարող չպարծենալ իմ որդով, երբ նա մեծ գործեր է անում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել