Նիկոլ Փաշինյան, պահանջում եմ շտա՜պ պարգևատրել մեր պատգամավորներին: Նկարից պարզ երևում է, որ ԱԺ 132 պատգամավորները հենց հիմա իրենց չխնայելով աշխատում են: Մի չարաշահեք նրանց մտավոր և ֆիզիկական ունակությունները և այս անգամ ամենամսյա պարգևավճարը մի 200%-ով տվեք, չե՞ք տեսնում, թե ոնց են նրանք էս օրհասական պահին աշխատում ու պայքարում մեր երկրի ներկայի ու ապագայի համար:
Հ.Գ. Քանի որ նկարում չի երևում, ասեմ՝ նախագահությունից էլ մենակ Վահեն է նստած վերևում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել