Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն երկրպագուներին հնարավորություն է ընձեռել հայտնվել Մարտին Սկորսեզեի «Լուսնային ծաղկի սպանողները» (Killers of the Flower Moon) ֆիլմում, որը լույս է տեսնելու հաջորդ տարի:
Ինչպես հայտնում է The Independent-ը, Դի Կոպրիոյի գաղափարը All In Challenge նախաձեռնության մի մասն է, որի շրջանակներում հայտնիները տարբեր հնարավորություններ են ստեղծում տարեց մարդկանց, երեխաների և բուժաշխատողների համար կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
Այսպիսով, Դի Կապրիոյի և Դե Նիրոյի առաջարկի համաձայն՝ երկրպագուներից մեկը հնարավորություն կունենա մասնակցել բազմամարդ տեսարանի նկարահանմանը Սկորսեզեի հաջորդ ֆիլմում: Հաղթողը հնարավորություն կունենա նաև մի ամբողջ օր անցկացնել նկարահանման հրապարակում: Մրցույթին մասնակցելու համար պետք է այցելել allinchallenge.com կայք և ցանկացած չափի նվիրատվություն կատարել:
Դի Կապրիոն և Դե Նիրոն մարտահրավեր են նետել Մեթյու Մաքքոնահիին, Էլեն Դեջեներեսին և Ջեյմի Ֆոքսին: