Ես ինձ իրավունք չեմ կարող վերապահել վերլուծելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքերը կամ որևէ կերպ մեկնաբանելու այն: Իմ համեստ կարծիքով հոգևոր առաջնորդի խոսքը պարզապես լսում են: Վեհափառ հայրապետի խոսքը չեն դիտարկում քրեադատավարական ընթացակարգերի լույսի ներքո, առավել ևս, երբ քրեադատավարական իմաստով արդեն իսկ խոսվել է Եվրոպայի խորհրդի երկու բարձրագույն մարմինների՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի և Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից: Ի դեպ, հենց այդ երկու մարմինների հրապարակային դիրքորոշումները ոչ միայն պարզապես վերաբերելի են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը, այլ հենց հստակ հիմնավորում են դրա անհրաժեշտությունը:

Ես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, հպարտ եմ մեր պատմությունով և տեղին է պարզապես նշել մեր Սահմանադրության 18-րդ հոդվածը. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Որպես սահմանադրագետ՝ գտնում եմ, որ այս նորմը պետք է լինի Սահմանադրության ԱՆՓՈՓՈԽԵԼԻ հոդվածների շարքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել