Խնդալու կամ լացելու ա տեսնել, թե ոնց են նախկին ընդդիմադիրա-ակտիվիստ, ներկա իշխանավորներից ոմանք, իրանց ճղելով լծվել այս կամ այն գործչի դեմ եղած դժգոհության հաշվին վարկանիշ հավաքելու տխուր գործին: Ախր էդ պաշարն էլ ա ինչ-որ պահի սպառվելու: Հլա էդ գործիչներն ինչ-որ բան արած ունեն, իսկ դուք հասարակ պարազիտների կամ տզրուկների նման կպել եք իրանց ու ձեր անիմաստ գոյությունը կապում եք իրենց անցյալի լավ ու վատ, համապատասխանաբար` իրենց հանդեպ դրական ու բացասական վերաբերմունք ցուցաբերող զանգվածի տված կրեդիտներին: Կաթողիկոսը դրա մեկ օրինակն է ընդամենը: Դուք դա նույնիսկ չեք գիտակցում կամ, ավելի վատ, էնքան հիմար եք, որ դա գիտակցելով եք անում:
Թարգե՛ք, խելքի եկե՛ք, աշխատեք ձեզնից մի բան սարքելու վրա, որ վաղը-մյուս օր ձեզ էլ կա՛մ ատեն, կա՛մ սիրեն, որովհետև երրորդը անտարբերությունն ա: Իսկ ձեր ինքնավստահության այսպիսի պակասի պարագայում դա ուղիղ ինքնասպանության տանող ճանապարհ է: Հլա ջահել եք, ժամանակ դեռ կա: