Եկեղեցական և կրոնական քաղաքականության մասին կարճ ամփոփում-տեղեկանք
Եկեղեցին երբեք չի եղել սոսկ կրոնական կառույց և նույնիսկ առաջին հերթին՝ կրոնական:
Եկեղեցին միշտ եղել է, կա և կմնա նախ պետական և քաղաքական կառույց:
Քրիստոնյա եկեղեցին (ո՛չ քրիստոնյա կրոնը) ստեղծվել է որպես Հռոմեական կայսրության պետական և քաղաքական կառույց: Որքան էլ զարմանալի է, այդպիսին մնացել է նույնիսկ Հռոմի անկումից հետո:
Հետագայում առանձին քրիստոնյա ազգերը և հայերն՝ առաջիններից մեկը, ազգայնացրել են իրենց եկեղեցիները՝ որպես տեղական պետական և քաղաքական կառույցներ:
Պետությունն ու եկեղեցին անջատ են իրարից դրույթը զուտ իրավական վերացական ձևակերպում է, որի հիմամբ հնարավոր չէ ադեկվատ քաղաքականություն-բովանդակություն մշակել և վարել:
Եկեղեցու հարցը մնում է ինքնիշխանության հարցերից մեկը:
Եվ առավել կարճ ու առավել կարևոր:
Եթե դու չես վարում քաղաքականություն սեփական եկեղեցուդ վերաբերյալ, ապա այդ քաղաքականությունն անպայման վարում է մի օտար ուժ կամ օտար պետություն: Կամ եթե չես վերահսկում դու, վերահսկում է ուրիշը:
Դատարկություն՝ «պետությոնից անջատ եկեղեցի» չի լինում: Այսինքն, եթե անջատ է քո պետությունից, ուրեմն անպայման միանում է ուրիշ պետության կամ ոչ պետական մի ուժի, ինչը և ունենք այսօր, քանի որ անկախությունից ի վեր Հայ եկեղեցին չի վերաազգայնացվել, իսկ անկախությունից առաջ նա եղել է մասը սովետական պետական քաղաքականության:
Էսքանն էականն է, իսկ մանրամասները կարող են մի ամբողջ գրքի ծավալ ունենալ:
Այն, ինչ քննարկվում է այսօր եկեղեցու վերաբերյալ, ընդամենը մի մանրամասն է, որ բխում է այս հիմնարարից:
Երևի հասկացաք, որ խստորեն կասկածում եմ, որ որևէ ներքին ուժ կարող էր դրդել կաթողիկոսի հայտնի հայտարարությանը: եթե չէիք հասկացել, ուղիղ գրեցի: Ընդհանրապես հերիք է վերագրեք այդքան մեծ զորություն այդ ներքին ուժերին: