Կարիբյան ծովում շատ կղզիներ կան, որոնցից մեկը իրենց մեջ կիսում են երկու հանրապետություններ՝ Հայիթին և Դոմինիկյան Հանրապետությունը : Հատկանշական է, որ ապրելով մի երկնքի տակ հարևանություն անելով միևնույն ծովում՝ Դոմինիկյան Հանրապետությունը գրավում է զբոսաշրջիկներին, առևտրով և արտադրությամբ զբաղվում : Միաժամանակ, սակայն, Հայիթին համարվում է աշխարհի աենաաղքատ երկիրը, որտեղ տիրում են գործազրկությունը, կոռուպցիան և հակասանիտարականությունը : Զբոսաշրջիկները խուսափում են հայիթիցիների հետ շփում հաստատելուց, իսկ տեղի բնակիչներն իրենց երջանիկ չեն համարում : Ինչու՞ է Հայիթին նման ճակատագրի արժանացել :
Սկսենք պատմական փոքր էքսկուրսիայից : Կղզին հայտնաբերել է Կոլումբոսը 15-րդ դարի վերջում : Այնտեղ իսպանական գաղութ է ստեղծվել, որը հետագայում ավիրել են աբորիգենները : 17-րդ դարի սկզբում կղզու վրա աչք են դրել ֆրանսիացիներն ու բրիտանացիները : Երկու պետությունների բանակցությունների և պատերազմի արդյունքում 18-րդ դարի վերջում Հայիթին գրավվեց ֆրանսիացիների կողմից : Այդ ժամանակ կղզում բնակվում էին հազարավոր սևամորթ ստրուկներ և ազատ սպիտակամորթներ : 1791 թ. սկսվեց Հայիթիի հեղափոխությունը : Սևամորթ ստրուկները, Ֆրանսու-Դոմինիկա Տուսեն-Լուվերտյուրի առաջնորդությամբ, տապալեցին ֆրանսիացիներին և իրենց անկախությանը հռչակեցին՝ նոր պետությունը կոչելով Հայիթի : Դա Հայիթիի բնակիչների միակ հաղթանակն է եղել : Մի քանի տարի անց կղզում ապստամբություն տեղի ունեցավ, որի արդյունքում կղզու կեսն առանձնացվեց, և ստեղծվեց Դոմինիկյան Հանրապետությունը :
Հայիթիի պատմության ընթացքում խաղաղ օրերը քիչ են եղել, սակայն ամենածանր ժամանակաշրջանը բռնապետ Ֆրանսուա Դյուվալիեի կառավարման տարիներն էին : Նա բժիշկ էր, սակայն իրեն ներկայացնում էր որպես կախարդ և շաման : Ինքն իրեն անվանում էր «Հայր Դոկ» և ագրեսիվ քաղաքականություն էր վարում՝ ցույցեր ու ապստամբություններ հրահրելով : Տեղի բնակչության մոտ նախագահը խուճապ ու վախ էր հարուցում : Դյուվալիեն թալանում էր պետական գանձարանը՝ թույլ չտալով պետությանը զարգանալ : Հիմնականում շնորհիվ նրա վարած քաղաքականության է Հայիթին եղել ու մինչ օրս էլ շարունակում մնալ աղքատ երկիր :
Այսօր Հայիթին համարվում է ամենաքիչ այցելվող երկիրը, որտեղ բարձր է գործազրկության, աղքատության և անգրագիտության մակարդակը : Երկրում չկան բավարար քանակությամբ դպրոցներ, հիվանդանոցներ և իրավապահ մարմիններ : Ակտիվ հանցավորությունն ու թմրավաճառությունը բարձրացնում են քաղաքների վտանգավորության մակարդակը : Գումարները, որոնք պետություն են մտնում միջազգային ֆոնդերի օգնությունների արդյունքում, հափշտակվում են կոռուպցիոներների կողմից : Բոլոր այս գործոնները թույլ չեն տալիս երկրին զարգացում ապրել : Աղքատ ու դժբախտ ապրելն արդեն սովորական իրավիճակ է Հայիթիի բնակիչների համար :