Ուրեմն էս Նիկոլը նստել էլի անանուն հոդված ա գրել, թե բա «թիկունքից հարվածները չեն ներվում»։
Ամբողջ կյանքում ուրիշներին թիկունքից խփած մարդը, վիձիծե լի, թիկունքից հարվածներ չի ներելու։
Ճիշտն ասած՝ էսօր, երբ էդ հոդվածը տեսա, չհասկացա, թե ինչ առիթովա վաաբշե հիստերիկացել։ Որովհետև էս օրերին անգամ ընդդիմադիր ԶԼՄ-ները շատ պատասխանատու վարք են դրսևորում։ Ի դեպ, շատ ավելի պատասխանատու, քանի իշխանական քարոզչությունն իր էշ-էշ կիքսերով, թե «մի մնա տանը»։
Հետո նոր կարդացի Վեհափառի ասածը ու սաղ տեղն ընկավ։ Փաստորեն Նիկոլը թիկունքից հարվածա համարում Քոչարյանի կալանքի մասին հայտնած կարծիքը։ Իսկ ես մտածում էի, որ ինչ-որ մեկը փորձելա ասենք Պարետատան աշխատանքը սաբոտաժ անի։ Մի տեսակ լավ կարծիքի էի փաստորեն իշխանության մասին։
Բայց դա մի կողմ։ Հիմա խոսենք ներելուց։ Երբ որ Նիկոլը ասումա, թե «չեմ ներելու», մարդու կարողա թվա, թե դե կարար ներեր, չներեց (մի կողմ, որ իրանից ներում առանձնապես ոչ ոք չի էլ պատրաստվում խնդրել, բացի իր անձնական օգտագործման լակեյներից)։
Բայց տենց չի։ Ներելու հատկությունը տրվածա բացառապես ուժեղին։ Ոչ թե նրան, ում ձեռքին էդ պահին ուժա հայտնվել, այլ նրան, ով ինքն իրենովա ուժեղ։ Թույլի բաժինը կամ մանր քինախնդրությունն ա, երբ նրա ձեռքին իշխանություն կա, կամ շողոքորթանքը, որն ինքը փորձում ա փաթեթավորել ինչ-որ վեհ ցելաֆոնով։
Ու դրա համար քեզ ոչ ոք, եթե անգամ ներման կարիք ունենա (իսկ այդպիսիք քո դեպքում չկան), չի էլ դիմի։ Ռոբերտ Քոչարյանին դիմում էին, Սերժ Սարգսյանին դիմում էին, իսկ քեզ չեն դիմի։ Որովհետև դու թույլ ես, իսկ իրենք՝ ուժեղ էին։ Ու էդ դրվածքը որևէ բան չի փոխի։ Ոչ դատարանը, ոչ ատելության քարոզը։