Galatv.am-ը գրում է.

Երեկ ամբողջ օրը հայ հասարակությանն ալեկոծեց ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածը, երբ նրան հիվանդանոցից Տվերսկի դատարան էին տեղափոխել  գունավոր և ծաղկավոր խալաթով:

Եւ միայն երեկ երեկոյան արդեն ռուսական լրատվամիջոցները մեկնաբանեցին, որ կանացի այդ խալաթը հիվանդանոցի հանդերձանքն է:

Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է զրուցել Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի բուժանձնակազմի հետ, ուր եւ Նոր Մոսկվայում գրանցված դժբախտ պատահարի հետեւանքով տեղափոխել էին ավտովթարից տուժած վիրավորներին, այդ թվում` նաեւ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:

Հիշեցնենք, որ հետաքննության պահանջով բժիշկները նրան դուրս բերեցին դեղորայքային քնից եւ հենց դեպքի երկրորդ օրը անպատշաճ հագուստով, չսափրված նրան բերեցին դատարան:

Հեռախոսազրույցի հենց սկզբում, երբ Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի ընդունարանի բժիշկներն իմացան, որ զանգահարում ենք Հայաստանում գործող ԳԱԼԱ հեռուստաընկերությունից, միանգամից արձագանքեցին.

«Այլեւս մեզ մոտ չէ պառկած ձեր հիվանդը, նա տարվել է ուրիշ բուժհաստատություն, 20-րդ հիվանդանոց են տարել, այնպես որ զանգեք այնտեղ»: Մենք փորձեցինք պարզել, թե ինչ վիճակում են գտնվում ավտովթարից տուժած մյուս քաղաքացիները, ինչին ի պատասխան հիվանդանոցից մեղադրական տոնով նշեցին. «Գիտեք, միայն 18 հոգի մահացել է, մնացածը տուժել են, իսկ նա` ամենաքիչը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել