14:39 , 17 հուլիս, 2013
Galatv.am-ը գրում է.
Երեկ ամբողջ օրը հայ հասարակությանն ալեկոծեց ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածը, երբ նրան հիվանդանոցից Տվերսկի դատարան էին տեղափոխել գունավոր և ծաղկավոր խալաթով:
Եւ միայն երեկ երեկոյան արդեն ռուսական լրատվամիջոցները մեկնաբանեցին, որ կանացի այդ խալաթը հիվանդանոցի հանդերձանքն է:
Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է զրուցել Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի բուժանձնակազմի հետ, ուր եւ Նոր Մոսկվայում գրանցված դժբախտ պատահարի հետեւանքով տեղափոխել էին ավտովթարից տուժած վիրավորներին, այդ թվում` նաեւ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:
Հիշեցնենք, որ հետաքննության պահանջով բժիշկները նրան դուրս բերեցին դեղորայքային քնից եւ հենց դեպքի երկրորդ օրը անպատշաճ հագուստով, չսափրված նրան բերեցին դատարան:
Հեռախոսազրույցի հենց սկզբում, երբ Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի ընդունարանի բժիշկներն իմացան, որ զանգահարում ենք Հայաստանում գործող ԳԱԼԱ հեռուստաընկերությունից, միանգամից արձագանքեցին.
«Այլեւս մեզ մոտ չէ պառկած ձեր հիվանդը, նա տարվել է ուրիշ բուժհաստատություն, 20-րդ հիվանդանոց են տարել, այնպես որ զանգեք այնտեղ»: Մենք փորձեցինք պարզել, թե ինչ վիճակում են գտնվում ավտովթարից տուժած մյուս քաղաքացիները, ինչին ի պատասխան հիվանդանոցից մեղադրական տոնով նշեցին. «Գիտեք, միայն 18 հոգի մահացել է, մնացածը տուժել են, իսկ նա` ամենաքիչը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ