Շատ կզարմանա՞ք, եթե ասեմ, որ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ոստիկանապետի հետ միասին Հայաստանում գաղտնի պահում են մարդկանց սպանության համար հետախուզման մեջ գտնվող քրեածին տարրի, այսպես կոչված, Արամչոյին, ում Հայաստան վերադառնալու համար քայլարաստ Անդրանիկը չի խնայել ոչինչ։

Նոր Հայաստանի հպարտ դեբիլներն այս մասին լռում են։ Լռում է նաև իշխանական մամուլը։ Դե, ինչպե՞ս խոսեն, երբ որ ամենավերևներից այս ինֆորմացիան շեղելու և հնարավոր աղմուկը խլացնելու հրահանգ են ստացել։ Ինչպե՞ս խոսեն, երբ իրենք հռչակում են քրեական ենթամշակույթի դեմ պայքար, բայց երկերեսանի անբարոյականների նման տակից անում են իրենց սև գործը։ Ինչպե՞ս խոսեն, երբ տարիներ շարունակ ստել են, և հիմա էլ ճշմարտությունն իրենց համար չունի գրոշի արժեք։

Բայց ես ավելի շատ զարմանում եմ անդրանիկքոչարյանական տեսակի ծայրահեղ դեբիլիզմի հասնող հանգստության վրա։ Ախր այդ աստիճան կտրվես իրականությունից, որ մտածես՝ չի՞ գալու հատուցման ժամանակը։ Գալու է և շատ մոտ է։ Հերթով, կարգով ու շարքով։ Սպասեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել