ArmStar.am-ը շտապում է ուրախացնել Արման Հովհաննիսյանի մեծաքանակ երկրպագուներին ` առաջիկա  օրերի ընթացքում հեռուստաեթերում կարող են դիտել նոր երգի պրեմիերա` զուգերգ Սուպեր Սաքոյի հետ: Տեսահոլովակը նկարահանվել է ԱՄՆ-ում:

Ի դեպ, ArmStar.am-ի հետ զրույցում Արման Հովհաննիսյանն ասաց , որ այս տեսահոլովակը առանձնահատուկ տարբերվում է նախորդներից, իսկ երգը ոճային առումով նման չէ իր մյուս աշխատանքերին: 

Ձեր սիրելի երգչին կարող եք տեսնել  իր հիմնական կերպարից մի փոքր տարբեր; Տեղեկացնենք, որ երգի ստեղծագործական կազմը ԱՄՆ - ում բնակվող մեր հայրենակիցներն են` երաժշտություն, և գործիքավորում`  DJ Վաչիկ, խոսք`  Ջոնի kարապետյանի, ռեժիսորը  Խաչիկ Գամազյանն է:

Նոր երգի ու տեսահոլովակի վերաբերյալ մանրամասներ ArmStar.am-ը կհրապարակի առաջիկայում:

Իսկ այժմ առաջարկում ենք դիտել  Արման Հովհաննիսյանի և Սուպեր Սաքոյի տեսահոլովակի նկարահանման աշխատանքների ընթացքում արված լուսանկարները:

 

 

 

 

 

 

 

 

 

 Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել