19:37 , 17 հուլիս, 2013ArmStar.am-ը շտապում է ուրախացնել Արման Հովհաննիսյանի մեծաքանակ երկրպագուներին ` առաջիկա օրերի ընթացքում հեռուստաեթերում կարող են դիտել նոր երգի պրեմիերա` զուգերգ Սուպեր Սաքոյի հետ: Տեսահոլովակը նկարահանվել է ԱՄՆ-ում:
Ի դեպ, ArmStar.am-ի հետ զրույցում Արման Հովհաննիսյանն ասաց , որ այս տեսահոլովակը առանձնահատուկ տարբերվում է նախորդներից, իսկ երգը ոճային առումով նման չէ իր մյուս աշխատանքերին:
Ձեր սիրելի երգչին կարող եք տեսնել իր հիմնական կերպարից մի փոքր տարբեր; Տեղեկացնենք, որ երգի ստեղծագործական կազմը ԱՄՆ - ում բնակվող մեր հայրենակիցներն են` երաժշտություն, և գործիքավորում` DJ Վաչիկ, խոսք` Ջոնի kարապետյանի, ռեժիսորը Խաչիկ Գամազյանն է:
Նոր երգի ու տեսահոլովակի վերաբերյալ մանրամասներ ArmStar.am-ը կհրապարակի առաջիկայում:
Իսկ այժմ առաջարկում ենք դիտել Արման Հովհաննիսյանի և Սուպեր Սաքոյի տեսահոլովակի նկարահանման աշխատանքների ընթացքում արված լուսանկարները:










Շարունակությունը՝ այստեղ