Pastinfo.am-ը գրում է.

Ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ավարտվել է  Արմեն Ասլանյանի կողմից փաստացի կնոջը ծեծելու ու  փաստացի աներոջ տունը հրկիզելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը և ուղարկվել դատարան:

 Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների՝ Արմեն  Ասլանյանը մեղադրվում է այն բանում, որ 2013թ. ապրիլի 14-ին` ժամը 22:00-ի սահմաններում,  նախօրոք ձեռք բերած մոտ 6 լիտր բենզինը լցրել է  իր փաստացի կնոջ  հոր`   Լեռնիկ Բաղդասարյանի` Կապան քաղաքում գտնվող  առանձնատան սենյակներում, վառել այն և հրկիզման եղանակով 5.292.475 ՀՀ դրամի չափով վնասել նշված առանձնատունը և ոչնչացրել դրա մեջ եղած 582.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարատեսակ հագուստները, կահույքն ու կենցաղային գործածության իրերը` պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 5.874.475 ՀՀ դրամի գույքային վնաս:

  Մինչ այդ, ըստ մեղադրանքի՝ ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանելու ընթացքում  խմած մեղադրյալը նաև ծեծել էր իր փաստացի կնոջը՝  Լիլիթ Բաղդասարյանին:

  Արմեն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, և  118-րդ հոդվածով՝  Ծեծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել