13:43 , 17 հուլիս, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ավարտվել է Արմեն Ասլանյանի կողմից փաստացի կնոջը ծեծելու ու փաստացի աներոջ տունը հրկիզելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը և ուղարկվել դատարան:
Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների՝ Արմեն Ասլանյանը մեղադրվում է այն բանում, որ 2013թ. ապրիլի 14-ին` ժամը 22:00-ի սահմաններում, նախօրոք ձեռք բերած մոտ 6 լիտր բենզինը լցրել է իր փաստացի կնոջ հոր` Լեռնիկ Բաղդասարյանի` Կապան քաղաքում գտնվող առանձնատան սենյակներում, վառել այն և հրկիզման եղանակով 5.292.475 ՀՀ դրամի չափով վնասել նշված առանձնատունը և ոչնչացրել դրա մեջ եղած 582.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարատեսակ հագուստները, կահույքն ու կենցաղային գործածության իրերը` պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 5.874.475 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մինչ այդ, ըստ մեղադրանքի՝ ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանելու ընթացքում խմած մեղադրյալը նաև ծեծել էր իր փաստացի կնոջը՝ Լիլիթ Բաղդասարյանին:
Արմեն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, և 118-րդ հոդվածով՝ Ծեծը: