Հարվարդի հանրային առողջության դպրոցի սննդաբան, Նավարայի համալսարանի կանխարգելիչ բժշկության պրոֆեսոր Միգուել Մարտինես-Գոնսալեսն ասում է, թե որ մթերքներն է անհրաժեշտ գնել կարանտինի ժամանակ, գրում է The Times Hub-ը:
Փորձագետը նշել է, որ տանը գտնվելիս մարդիկ հաճախ զգում են ինչ-որ բան ուտելու ցանկություն, ուստի կարևոր է պահպանել որոշակի սննդակարգ, մասնավորապես՝ միջերկրածովյան:
Որպեսզի կարանտինը չազդի գոտկատեղի չափերի վրա, Մարտինես-Գոնսալեսը խորհուրդ է տալիս պարբերաբար ուտել մրգեր և բանջարեղեն, հաց՝ առաջին մզվածքի ձիթապտղի յուղով: Սննդակարգում ներմուծեք ձուկ և ձու շաբաթական մի քանի անգամ:
Անպայման պետք է ուտել ընկույզ և չոր մրգեր:
Փորձագետը խորհուրդ է տալիս բացառել արագ սննունդը, քաղցր, գազավորված ըմպելիքները, երշիկեղենը, տապակած կարտոֆիլը, բլիթները և կաթով պատրաստված աղանդերը:
Խորհուրդ է տրվում ուտել հեռուստացույցն անջատած՝ լռության մեջ: