Ուղեղը մեր օրգանիզմի ամենաառեղծվածային օրգանն է:
Գիտնականները անընդմեջ նոր փաստեր են բացահայտում վերջինիս աշխատանքի մասին, բայց առեղծվածները առաջվա պես շատ են:
Քրոնիկ անքնությունը վատացնում է հիշողությունը
Բանն այն է, որ լիարժեք քնի ժամանակ ուղեղի բջիջները հեռացնում են թունավոր համակցությունները, որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում ուղեղի վրա: Եվ եթե մարդը քրոնիկ անքնությամբ է տառապում, ապա այդ համակցությունները բացասական ազդեցություն են ունենում ուղեղի բջիջների վրա:
Երկարատև սթրեսը քայքայում է ուղեղը
Հիշողության, սովորելու ունակության, ինքնակառավարման կորուստ, անհանգստություն, լարվածություն՝ ահա թե ինչերի կարող է հանգեցնել օրգանիզմի քրոնիկ սթրեսային կարգավիճակը:
Սիրահարվածությունն ու ատելությունը ունեն մի շարք ընդհանուր բաներ
Սիրո և ատելության զգացմունքները առաջանում են ուղեղի նմանատիպ ոլորտներում: Բայց ի տարբերություն ատելության՝ սերը էականորեն իջեցնում է ուղեղի այն ոլորտների ակտիվությունը, որոնք պատասխանատու են դատողականության և տրամաբանական մտածողության համար:
Ուղեղը հատկապես զգայուն է ջրազրկման հանդեպ
Մեր ուղեղի գրեթե 80 %-ը կազմված է ջրից: Այս իսկ պատճառով անգամ ջրի ամենաքիչ քանակի կորուստը (շուրջ 2 %) արդեն ազդում է ուշադրության, զգոնության վրա, հանգեցնում է կարճաժամկետ հիշողության և այլ ճանաչողական հնարավորությունների վատացման:
Հղիությունը փոխում է գլխուղեղի կառուցվածքը
Հղիների մոտ նվազում է ուղեղում գորշ նյութի ծավալը. վերջինս պատասխանատու է սոցիալական ճանաչողության և այլ մարդկանց հասկանալու ունակության համար:
Շաքարի ավելցուկը վատացնում է հիշողությունը և նվազեցնում է սովորելու ունակությունը
Ֆրուկտոզայի մեծ քանակությունը դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը, իջեցնում է վերջինիս սովորելու, կենտրոնացման ունակությունը:
Ռոմանտիկ սերը և մայրական զգացմունքները բավականին նման են
Պարզվում է, որ ըստ ուղեղի ակտիվության ռոմանտիկ հարաբերությունները և մայրական զգացմունքները շատ նման են:
Գեղանկարչությամբ զբաղվելը լավացնում է ուղեղի աշխատանքը
Հետազոտությունները ցույց են տվել, որ գեղանկարչությամբ զբաղվելը և արվեստի ստեղծագործությունները հայելը լավացնում են ուղեղի ոլորտների միջև աշխատանքը և դանդաղեցնում են վերջինիս ծերացումը:
Ընթերցանությունը հիասքանչ կերպով մարզում է ուղեղը
Ընթերցանության ընթացքում մարզվում են ուղեղի ճանաչողական հնարավորությունները: Կարդալու ընթացքում արյունը հասնում է ուղեղի այնպիսի ոլորտներ, որոնք կապված են կենտրոնացման ունակությունների և ճանաչողության հետ: