Առավոտյան թեյախմությունս անմիջապես ընդհատվեց, երբ ռուսական «Ռեգնում»-ում հանդիպեցի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընդարձակ հարցազրույցը: Հարցազրույցն ընդհանուր առմամբ ստանդարտի մեջ էր, առանց հատուկ հավելումների և իհարկե ոչ առանց Աբրահամյանի սիրած ակնարկներով կծոցիների: Բայց հարցազրույցում մի հատված կար, որը շատ ծիծաղելի թվաց:
Ռեգնումի լրագրողի հարցին, թե պրն Աբրահամյան դուք հաճախ եք ասում, որ Ձեր դեմ պատվերներ են իրականացնում մամուլում, ովքե՞ր են պատվիրատուները, Աբրահամյանը լուրջ պատասխանում է, որ անկախ մամուլը մեր երկրում ամբողջությամբ կայացած չէ և պատվիրատուներն ամենուր են:
Կարծում եմ՝ անկախ մամուլի չկայացվածությունից ամենաշատը օգտվողին և ամենաշատ պատվեր տվողին Աբրահամյանն անձամբ է ճանաչում: Նրան Աբրահամյանը հաճախ է հանդիպում վարսավիրանոցներում ու բաղնիքի հայելու մեջ: Գողն ավելի բարձր է չէ՞ գոռում՝ բռնեք գողին: Աբրահամյանի մոտ էլ նույն վիճակն է: Հայաստանում ամենաշատ հոդվածներ պատվիրողը շատ նեղանում է, երբ դա իր դեմ էլ են անում: Գուցե ձեր թիմակիցներին խնդրեք, որ Աժ նախագահի համար հատուկ օրե՞նք գրեն, որ դուք ասենք անձեռնմխելի եք պատվերով հոդվածագիրների համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/335191233281314
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել