Բաց նամակ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին
Տիկին Լենա Նազարյան, կարդացի Ձեր գրառումը՝ նախարարի աշխատավարձերի հետ կապված, ու ցավով արձանագրում եմ, որ դուք բոլորդ դարձել եք քաղքենի հղփացածներ: Ի՞նչ է նշանակում «չարքաշ աշխատենք ու քիչ վարձատրվենք»։ Էդ դո՞ւք եք չարքաշ աշխատում, որ 30% աղքատություն ունեցող երկրում 1.5 մլրդ դրամի պարգևավճարներ եք ստանում`հանուն ոչնչի: Շատ շուտ հղփացաք դուք բոլորդ, բա էդ հրապարակում ինչո՞ւ էիք բղավում, ձեզ երկրի ծառա էիք համարում, իբրև «ժողովրդի մասին էիք մտածում»։ Սա՞ էր ձեր մտածելը։ Հետո խոսում եք «թալանից», այ հենց թալանից օգտվողն էլ, թալանողն էլ դուք եք:
Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ օրենսդիրում անցկացրած ժամանակ միայն ու միայն խոսում էր աշխատավարձերից,
պադավատներից, թանկացումներից։ Բա էդ մարդկանց դուք հենց դրա համար չէի՞ք փողոց հանել, բա դուք էդ մարդկանց լավ ապրելու համար չէի՞ք անհնազանդություններ կազմակերպում: Դե, եթե այդքան անկեղծ էիք, այդքան մտահոգ էիք, ապա հրապարակում հենց բարձրացնեիք այս հարցերը, որ չարքաշ աշխատող նախարարը պետք է ստանա 1 մլն դրամից բարձր աշխատավարձ, բա էդ ժամանակ ասեիք, որ հանուն ոչինչ չանելու համար պարգևատրվելու ենք, այդժամ ձեր կողքը անգամ մեկ մարդ կանգնած չէր լինի:
Դուք խաղացիք մարդկանց զգացմունքների և հույզերի հետ, դուք խաբեցիք ձեր «հպարտ» քաղաքացուն, դուք կոտրեցիք մարդկանց մեջ «լավ ապրելու» հույսը։ Դուք բոլորդ շարքային պոպուլիստներ եք, ովքեր իրենց պաշտոնների ու լավ ապրելու համար օգտագործեցին այդ «800 հազար աղքատությունը գլխում» ապրող մարդկանց: