Փաշինյանը ժամանակին ասում էր, որ այդ ի՞նչ եք արել երկրի համար, որ ուզում եք պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնեք, և ԱԺ ամբիոնից ինքնամոռաց քննադատում էր նախկին իշխանությանը: Այսօր կառավարությունը պարգևավճարների սկանդալների կիզակետում է, և նրանք բացահայտ ծաղրում են մեր քաղաքացիներին:
Իսկ այսօր իրենց համար կես միլիոն դրամ աշխատավարձը, պարզվում է, քիչ է, բայց ուսուցիչը, դասախոսը, բժիշկը կարող են կոպեկներ ստանալ, քանի որ նրանք նախարար չեն: Թոշակառուն էլ պետք է բավարարվի մի քանի հազար դրամ իր թոշակի ավելացումով և փառաբանի Նիկոլին ու շնորհակալ լինի:
Ես միայն ուրախ եմ, որ մարդիկ արդեն տեսնում են էս թավշյա թիմի իրական դեմքը, նրանց ցանկությունները և ախորժակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2877752668967123&set=a.146854488723635&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել