«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծ է ներկայացվել, որը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության տարածած հայտարարության համաձայն, ըստ e-draft-ում ներկայացված տարբերակի` ինֆորմացիոն սահմանափակումներ պետք է լինեին հատուկ տեսակի բազմացման վայրերի մասին տեղեկատվության վերաբերյալ, բայց ինչպես պարզվել է հետագայում այն, ինչ ներկայացված է եղել առցանց և այն ինչ քննարկվել է կառավարության կողմից տարբեր նախագծեր են, և վերջինս ավելի խիստ սահմանափակումներ է նախատեսում։

«Այս նախագիծը քննադատության է արժանացել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության, մի շարք իրավապաշտպան և միջազգային կառույցների կողմից, իսկ այս վերջին քայլը՝ ներկայացնել մի բան, ընդունել մեկ այլ բան, չի համապատասխանում ինֆորմացիայի ազատության կաննոներին և, փաստացի, կառավարությունը փորձում է բոլորի աչքից հեռու ինֆորմացիոն ազատությունը սահմանափակող օրենք անցկացնել։

Այս խնդրին անդրադարձել է նաև «Ինֆորմացիոն ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը, որը քննադատել է ստեղծված իրավիճակը։

Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել այս օրենքի նախագծին և չդառնալ ծածուկ օրենքներ մշակող և գաղտագողի օրենքներ անցկացնող կառավարության կցորդը»,-ասված է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել