Եվս մեկ բարձր պրոֆեսիոնալ` այս պարագայում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի լավագույն և բացառիկ մասնագետներից մեկը, որ այս վարչապետի ավիացիոն հարցերով խորհրդական էր և որին այս վարչապետն այդպես էլ ականջալուր չեղավ` նախընտրելով պատանի Ռևազյանին և նրա անգիծ գիծը, հրաժարական է տալիս:
Անկասկած է, որ Հակոբ Ճաղարյանի այս տղամարդկային և կտրուկ հայտարարությունից հետո վարչապետը նրան նույնպես պիտակավորելու է, որպես «ծայրահեղ ոչ կոմպետենտ», կամ որպես մեկը, որ ժամանակին իրենից «պաշտոն է աղաչել»: Հետո, իհարկե, Ճաղարյանի բացահայտումները այս վարչապետն ու նրա ամբոխները խելագարված ամենայն հավանականությամբ կպիտակավորեն որպես «աբիժնիկություն» և «պիցցայակերություն»:
Մենք ապրում ենք գրոտեսկային ժամանակներում, երբ ապիկարները ապաուղեղավորներին հեծնած` սեփական երկիրը տանում են դեպի բազմավեկտոր կործանում:
Բայց մի օր պրոֆեսիոնալները կհաղթեն:
Այս ժողովուրդը չի կարող այսքան երկար մեկը մյուսին իր վատությամբ գերազանցող ռեժիմների տակ ապրել:
Եվ այս մեկն ամենավտանգավորն է. որովհետև նույնն է` ինչ նախկինները, բայց կրում է սրբի պատմուճան: