Շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ու մի խուճապ, մի ղալմաղալ:
Անդրանիկ Քոչարյան` «մարդ», ով իր ապրած ամեն մի օրը ապրել է գործարքներով և տարբեր տերերի ծառայելով, և այսօր նա այդ ամենը փորձում է մեղսագրել ուրիշներին: Դուք մինչև այսօր չեք համակերպվում այն մտքի հետ, որ մենք հաղթահարել ենք Ապրիլյան պատերազմն այնպես, ինչպես Արցախյան հերոսամարտը: Առաջին նախագահի կոչը քննիչ հանձնաժողովի վերաբերյալ հենց ձեզ էր ուղղված, քանի որ դուք սխալ ուղու վրա եք և ձեր այդ քայլերով դուք ուղղակի ուրախացնում եք թշնամուն:
Սերժ Սարգսյանը չմերժեց ձեր հրավերը, նա բազմիցս ապացուցել է, որ չունի թաքցնելու ոչինչ և հանուն իր ժողովրդի՝ նա պատրաստ է ամեն քայլի։ Դրա վառ օրինակը, երբ նա չմերժեց իր ժողովրդի պահանջը և հեռացավ իշխանությունից: Իսկ առաջին նախագահը տեղյակ է և լավ է ճանաչում Սերժ Սարգսյանին, և նա, այդ ամենը իմանալով, հենց ձեզ է գործարք առաջարկում, պարոն Անդրանիկ, որպեսզի դուք ժամ առաջ կասեցնեք ձեր այդ անօրինական հանձնաժողովը: