Հայաստանի ավիաընկերությունների՝ Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից զրկվելու մասին խոսելիս Փաշինյանը մասնավորապես նշեց, որ երկար տարիներ Հայաստանում գրանցված ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ, զենքի վաճառքի մեջ: Եվ դա, ըստ նրա, «կապ է ունեցել հայաստանյան շատ կոռումպացված ենթադրաբար շրջանակների հետ»:

Առաջին անգամ եմ լսում, որ երկրի ղեկավարն ինչ-ինչ հարցերի շուրջ իր թիմի թերացումները կոծկելու համար նման քայլերի դիմի…

Այն, որ ի օգուտ պետական շահի ոչինչ չի անում, դա վաղուց էինք հասկացել, այն, որ երկրի հանդեպ անտարբեր է, դա էլ գիտեինք, բայց պարզվում է՝ դրանց հետ միասին որոշել է նաև հարվա՞ծ էլ հասցնել երկրին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել