Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն մարտի 31-ին հրապարակված հայտարարության, վարկառուները (համավարկառուները) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար սահմանված  դիմումները հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում, պետք է ներկայացնեն նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկի համար վճարված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (եթե դրանք չեն ներկայացվելու վերջիններիս կողմից)՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել