Ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների հայտարարագրերը պարտավոր են ներկայացնել մինչև ապրիլի 20-ը: ՀՎՀՀ ստանալու համար ֆիզիկական անձինք դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի ընթացքում իրականացրել են ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ, պարտավոր են մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կոմիտեն տեղեկացնում է, որ այն ֆիզիկական անձինք, որոնք ներառված չեն ՊԵԿ պաշտոնական կայքի հարկային մարմնի էջի էլեկտրոնային ծառայություններ բաժնի «Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկություն» ենթաբաժնում տեղադրված ցանկում, կարող են հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու նպատակով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին (ցանկալի է ըստ բնակության վայրի) ներկայացնել դիմում (օրինակելի Ձև` ՀՎՀՀ )` կցելով անձնագրի կամ նույնականացման քարտի և հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենները:

Հարկային մարմնի կողմից, ՀՀ հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերության համաձայն, ՀՎՀՀ շնորհելուց հետո տարեկան եկամուտների հայտարարագրման աշխատանքները կարող եք իրականացնել հետևյալ հղմամբ նշված քայլերի հաջորդականությամբ՝ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=ts&nid=6823:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել